Հայաստանի ազգային արխիվում պահվում է 4 միլիոն 300 հազար փաստաթուղթ, որոնցից 30 միլիոն 800 հազարը թղթի վրա են, մնացածը լուսանկարներ են, ֆիլմեր, ձայնագրություններ:
Գրիչ վերցնելուս առիթը «Իրատես de facto»-ի թիվ 2-ում (20-22.01.2015 թ.) հրապարակված «Մեր երկրում վտանգավոր ավանդույթ է ձևավորվել. յուրաքանչյուր չինովնիկ ասպարեզ է մտնում սեփական փոցխով և փորձում է հնարավորինս շատ փոցխել իր կողմը» վերտառությամբ ընդարձակ վերլուծություն-հարցազրույցն է: Ընթերցողներին հիշեցնեմ, որ թերթի հյուրն էր տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների և աշխարհամասերի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆԸ:
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության նախաամանորյան վերջին հաղորդումներից մեկն այն մասին էր, որ դեկտեմբերի 31-ին երկրի հարավարևմտյան Սիչուանի նահանգում գտնվող «Սիչան» տիեզերադաշտից հաջողությամբ «Ֆենյուն» շարքի նոր սերնդի օդերևութաբանական արբանյակ է արձակվել։
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը նոր հեռանկարներ կբացի գիտության ոլորտի առաջ։ Այդ մասին մեզ հետ զրույցում նշեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։
Հայաստանում գիտության ոլորտը, ի թիվս այլ խնդիրների, ունի շատ կարևոր ու լուրջ բացթողում` չի գնահատում ու չի խրախուսում գյուտերի հեղինակներին: Մեղմ ասած, անգամ նրանց «տեղը» չգիտի:
Հունվարի 23-ին 30 խմբում ընդգրկված հայաստանցի 108 գիտնական 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով դրամաշնորհներ ստացան Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո գործող Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամից՝ գիտական հետազոտություններ իրականացնելու համար:
ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը (ԵԳԱԾ) մեկնարկել է 2012-ի հուլիսի 1-ին, որի բյուջեն ի սկզբանե կազմում էր 100 միլիոն դրամ, իսկ մեկ տարի անց կրկնապատկվեց՝ դառնալով 200 միլիոն դրամ։
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...